×


Հայ հայտնիները՝ նոր տեսահոլովակում

«Այս գիշեր»՝ այսպես է կոչվում Ամանորի թեմատիկայով նոր երգը, որը կատարում են Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լեւոնյանը, Էրիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը: Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է այսօր երեկոյան, իսկ մինչ այդ նոր աշխատանքի մասին BRAVO.am-ին պատմել է նախագծի պրոդյուսեր եւ երգի հեղինակ Րաֆֆի Ալթունյանը:

«Այս գիշեր» երգի հոլովակի նկարահանումներին


«Գաղափարն իմն է: Տոնական երգ է՝ նվիրված մեր հայրենակիցներին: Ցանկացա եւս մեկ երգ նվիրել նրանց, որպեսզի լավ տրամադրությամբ եւ հույզերով դիմավորեն Ամանորը»,-նշել է Րաֆֆին:

Երգի գործիքավորումն ու ձայնագրությունն արել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Լեւոն Ասրյանն է:

Հայկոն եւ Րաֆֆի Ալթունյանը


Երաժշտի խոսքով՝ երգը գրելուց հետո առաջարկել է ընկերներին կատարել այն, նրանք էլ սիրով համաձայնել եւ իրականացրել են նախագիծը.«Երգը կարթնացնի լավ եւ վառ հիշողություններ: Շնորհակալ եմ բոլորին իրենց կարեւորագույն մասնակցության համար եւ, իհարկե, շնորհավորում եմ հայերիս Ամանորը՝ մաղթելով բարեկեցություն եւ խաղաղություն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Րաֆֆի Ալթունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին