Նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2015»-ում մեր երկիրը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Նա 2012 թվականից մասնակցել է մրցույթի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի միավոր չի բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը հենց նրան է ընձեռել եվրատեսիլյան բեմում ելույթ ունենալու հնարավորությունը:
"Մանկական Եվրատեսիլ 2015"-ում Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է 6 տարեկանից. սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում` մասնակցել միջազգային մրցույթների: 2013-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային “Golden Sparkles” մրցույթ-փառատոնին արժանացել է 3 մրցանակի, 2014-ին «Սլավյանսկի բազար»-ում ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:
Միքայելը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր: 2014 թվականին սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
"Մանկական Եվրատեսիլ 2015"-ում Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերն ու ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը:
Նրա երգերին կարող եք ծանոթանալ ստորեւ:
BRAVO.am
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: