×


Հայտնի է Քիմի եւ Քանյեի երկրորդ երեխայի սեռը

Քիմ Քարդաշյանի երկրորդ հղիության մասին աշխարհն իմացավ հունիսի սկզբին, իսկ այսօր արդեն ռեալիթի-շոուների հայազգի աստղը հայտնել է երեխայի սեռը: Նա ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, որդի կպարգեւի:):

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


“Դու այնքան լավ հայր ես Նորթի համար եւ լավագույնը կլինես մեր ապագա որդու համար”,- իր “ֆեյսբուքյան” էջում գրել է Քիմը` հրապարակելով ստորեւ ներկայացված լուսանկարը:

Քանյե Ուեսթը` Նորթի հետ


Քիմը բազմիցս հայտարարել է, որ ինքն ու ամուսինը երազում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Զույգի առաջնեկը` Նորթը, ծնվել է 2013 թվականի հունիսին: Քանյե Ուեսթն էլ խոստովանել էր, որ դստեր ծնունդը համարում է ամենահրաշալին իր կյանքում:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW