Ալեքսանդր Խաչատրյանի, Անատի Սաքանյանի, Արսեն Լեւոնյանի, Կամո Ունանյանի, Արմեն Մարգարյանի, ժաննա Բուտուլյանի, Ադրիանա Գալստյանի, Մարիամ Մելիքյանի, Նարեկ Պետրոսյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ «Ժամանակն է» ֆիլմը երեկվանից մեծ էկրաններին է: Քրեական դրամայի ստեղծագործական կազմը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային նախ ներկայացրել է իրենց կատարած աշխատանքի մանրամասները, այնուհետեւ հրավիրված հյուրերի հետ հետեւել առաջին ցուցադրությանը:
Գեղարվեստական նոր ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, կոմպոզիտորը` Էդմոնդ Մակարյանը, պրոդյուսերն ու սցենարիստը` Կամո Ունանյանը:
Ալեքսանդր Խաչատրյանը՝ կնոջ հետ
Դերասանները բեմից բոլորին բարի դիտում մաղթեցին` նշելով, որ իրենք էլ սրտատրոփ սպասում են արդյունքին, քանի որ նախապես փակ դիտում չի եղել: «Հուսամ՝ ձեզ դուր կգա, եւ մեր արած աշխատանքն իզուր չի լինի: Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, կարծում եմ՝ շատ կարեւոր մի թեմա ենք ներկայացրել»,-նշել է Ալեքսանդր Խաչատրյանը, ով ֆիլմում թուրք Հասանի կերպարում է:
Նրա երեխաներին մարմնավորում են Անատի Սաքանյանն ու Արսեն Լեւոնյանը, իսկ գլխավոր դերակատար Կամո Ունանյանը հակառակ թեւից է. նա հենց այն հայի որդին է, ում Հասանը 25 տարի առաջ սպանել է: Վրեժի լուծման ճանապարհին նա սիրային կապ է հաստատում թշնամու դստեր հետ, ինչի միջոցով էլ կարողանում է նրանց տուն ելումուտ անել…
Կամո Ունանյանը եւ Ժաննա Բուտուլյանը
Անատի Սաքանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ է մարմնավորել թուրք աղջկա.«Կերպարս գլխաշորով չէ, աշխարհիկ հայացքներ ունեցող աղջիկ է, ով պարզապես ծնվել է Թուրքիայում: Միակ կերպարն եմ ֆիլմում, ով ամենաշատն է տուժում: Իմանալով, որ թուրք աղջկա եմ մարմնավորելու, անհանգստությունս մեծ էր՝ ինչպես կընդունի հանդիսատեսը, հուսամ՝ դուր կգա»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: