×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 164 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան՝ 126 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 86 հիշատակում


Հուլիսի սկզբին Սիրուշոն գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ տեղեկացնելով, որ իր հավաքածուի թեւնոցը կոչել են Միքայել՝ կրտսեր որդու անվամբ: Երգչուհին նաեւ Շուշի այցելությունից նոր լուսանկարներ է հրապարակել: Մեկ այլ հրապարակման միջոցով նա երկրպագուներին տեղեկացրել է, որ Բեյրութում մասնակցելու է BiafLebanon միջազգային մրցանակաբաշխությանը: Երգչուհին հյուրախաղերով եղել է Տորոնտոյում, Մոնրեալում:

Սիրուշոն՝ որդու հետ


Սիրուշոն որդու հետ քնքուշ կադր է հրապարակել եւ հուզիչ գրառմամբ շնորհավորել նրա տարեդարձը: Հուլիս ամսվա ընթացքում երգչուհին հրավիրվել է Յուրմալա՝ մասնակցելու Լայմա Վայկուլեի «Ռանդեւու» փառատոնի փակմանը: Նա կադրեր է հրապարակել իր եւ Վայկուլեի ջերմ հանդիպումից: Ի դեպ, Սիրուշոն հրապարակել է մի հատված իր «Շալախո» կատարումից, ինչն Ադրբեջանում դժգոհության առիթ է դարձել: Ադրբեջանցիները պնդել են, թե իբր Սիրուշոն «գողացել է այդ երգն իրենց երգչուհիներից մեկից»։

Մկրտիչ Արզումանյանը


Լրատվամիջոցները նախորդ ամսվա ընթացքում հիմնականում անդրադարձել են Մկոյի լուսանկարներին եւ գրառումներին: Օրինակ, նա մի լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային կերպարով։ Ոչ պակաս զվարճալի է կադրին կից արված գրառումը: Մկրտիչ Արզումանյանը գրել է՝ «Էս ի՞նչ շան տղա շոգ ա անըմ. սաղ կառավարությունն ա մեղավոր»։ Դերասանի ինստագրամյան էջում հրապարակված մեկ այլ լուսանկարում նա ռոբոտի կերպարում է, իսկ մեկնաբանություններում գրել է՝ «Ո՛չ ռոբոտացմանը»։

Նազենի Հովհաննիսյանը


Հուլիսին Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է կատարել իր 37-ամյակի առթիվ՝ հիշատակելով ծնողներին, որոնց կորցրել է վերջին տարիների ընթացքում: Օրեր անց նա լուսանկար է հրապարակել Ավետ Բարսեղյանի հետ՝ շնորհավորելով վերջինիս տարեդարձը: Դերասանուհի-հաղորդավարուհին լուսանկարներ է հրապարակել նաեւ իր ամառային հանգստից:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW