Ժաննա Ֆրիսկեի` քաղցկեղով հիվանդ լինելու լուրը, ցավոք, հավաստի է: Երեկ երգչուհու պաշտոնական կայքում այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նրա քաղաքացիական ամուսինն ու առաջնեկի հայրը` հաղորդավար Դմիտրի Շեպելեւը` խնդրելով աջակցել իրենց բարի խոսքով եւ աղոթքով:
Ժաննա Ֆրիսկեն
“Երկրպագուներն ու այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն, կարծում ենք, իրավունք ունեն իմանալ ճշմարտությունը: Մեր ընտանիքը ծանր փորձության մեջ է, բայց շարունակում ենք պայքարել Ժաննայի կյանքի եւ առողջության համար եւ չենք դադարում հավատալ, որ շուտով լավ լուրերով կվերադառնանք”,-նշել է նա:
39-ամյա երգչուհու հիվանդության լուրը ցավով են ընդունել եւ աջակցություն հայտնել նաեւ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց թվում` Թինա Կանդելակին, Օկսանա Ֆյոդորովան, Դմիտրի Դիբրովը, “Դիսկոտեկա ավարիա” խումբը, որը Ժաննայի հետ զուգերգ ունի, Յուլիա Սավիչեւան, Տիգրան Քյոսայանը եւ ուրիշներ:
Դմիտրի Շեպելեւը եւ Շաննա Ֆրիսկեն
“Համբերություն եւ հավատ է պետք, որ Ժաննան կանցնի այս փորձությունը: Նա ուժեղ է: Ես կաղոթեմ իր համար”,-ասել է Օկսանա Ֆյոդորովան: “Ամեն ինչ լավ կլինի, մենք հավատում ենք”,-նշել են “Դիսկոտեկա ավարիա”-ի տղաները: “Ժաննա Ֆրիսկեին` առողջություն եւ ապրելու մեծ ցանկություն, իսկ մեզ բոլորիս` տակտի զգացում եւ սրտացավություն”,-ասել է ռեժիսոր, դերասան Տիգրան Քյոսայանը:
Ժաննա Ֆրիսկեն
Ժաննա Ֆրիսկեն այժմ բուժում է ստանում Գերմանիայի ուռուցքաբանական կլինիկաներից մեկում, նրան ախտորոշել են գլխուղեղի չարորակ ուռուցք: Երգչուհու կողքին է ամուսինը, իսկ որդուն խնամում է հայրը: Ժաննայի բուժման համար միջոցների հավաքագրում է իրականացվում:
BRAVO.am-ը առողջություն է մաղթում երգչուհուն:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: