“Տնփեսա” սիթքոմի ավարտից հետո Հասմիկ Վերդյանը տեւական ժամանակ կբացակայի էկրանից, բայց ոչ թատրոնի բեմից եւ նկարահանման հրապարակից: Այս մասին BRAVO.am-ին ասել է դերասանուհին, ով այժմ նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում:
Մերի Մակարյանը, Հասմիկ Վերդյանը` ֆիլմի նկարահանումներին
Փակագծերը չբացելով` նա ասել է, որ հանդես կգա կինոկատակերգությունում. “Թեթեւ, ուրախ եւ համով հումորով լի ֆիլմ է: Պիեսը, որի հիման վրա նկարահանվում է, ժամանակին բեմադրվել է թատրոնում, եւ ինքս էլ խաղացել եմ: Եթե սիթքոմում խիստ եւ պահանջկոտ իրավաբանի դերում էի, այստեղ պատկերը բոլորովին այլ է”:
Հասմիկ Վերդյանը եւ Շուշաննա Թովմասյանը
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհին այս ընթացքում այլ սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն դժվարանում է որոշում կայացնել, փոխարենը ցանկություն ունի կրկին աշխատել “Տնփեսա”-ի ստեղծագործական կազմի հետ:
Աշխատանքային հագեցած գրաֆիկը Հասմիկին դեռեւս թույլ չի տվել վայելել ամառային հանգիստը, սակայն չի բացառում, որ կհասցնի որեւէ հանգստավայր մեկնել:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Վերդյանի անձնական արխիվից


×
15,940





