×


Հարություն Մովսիսյան.«Չի կարելի թույլ տալ կապիկություններ անել»

Հարություն Մովսիսյանն օգոստոսի 29-ին ծննդյան օրվա առթիվ կեսգիշերից զանգեր է ստացել Հայաստանում եւ արտերկրում ապրող մտերիմներից ու ընկերներից։ Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ օրն անցկացրել է Ծաղկաձորում՝ կնոջ եւ դստեր հետ.«Թեթեւ էքսկուրս արեցինք՝ այցելելով Կեչառիս եկեղեցի, ճոպանուղի եւ վայելեցինք զով եղանակը։ Չնայած՝ ընկերներս ասում էին՝ ես ոչինչ չկազմակերպեմ, իրենք կնախաձեռնեն, բայց չէի ուզում մեծ խնջույք անել»։

Հարություն Մովսիսյանը


Մայր թատրոնի դերասանի հուշերում են մնացել մանկություն տարեդարձերը, երբ ծնողները նրա համար տոն են կազմակերպել.«Կենացներ էին խմում, ինձ լավ ապագա մաղթում, պարում ու երգում էինք, բայց խնջույքների հանդեպ սեր չեմ ունեցել։ Երբ արդեն ինքս էի կազմակերպում, սիրում էի ավանդույթներից դուրս ճկուն ու արագ հավաքներ կազմակերպել։ Քանի որ օգոստոսին թատրոնում միշտ արձակուրդ է, հանդիսատեսի հետ բեմից ծնունդս չեմ նշել: Եղել են տարիներ, որ Ամերիկայում եմ անցկացրել, սակայն ինձ ուրախ ու երջանիկ չէի զգում»։

Հարություն Մովսիսյանը` «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմանը


Դերասանը նշում է՝ իրեն հոգեպես շատ երիտասարդ է զգում.«Մեծանալով հասկանում եմ՝ ինչ ճանապարհ եմ անցել, որտեղ եմ սայթաքել, բայց ճանապարհս ազնիվ եմ անցել։ Մասնագիտությունս, թատրոնս շատ եմ սիրում։ Բեմն աստվածային է: Ինչպես եկեղեցում, թատրոնում էլ բեմը բարձր է. լուրջ վայր եմ համարում, միայն ապուշ կատակներ անելու տեղ չէ, նույնիսկ կոմեդիան պիտի ասելիքով լինի, իսկ ոչ պրոֆեսիոնալներին չի կարելի թույլ տալ կապիկություններ անել»։

Վաստակավոր արտիստին ամենից շատ ճանաչում են «Որոգայթ» սերիալով եւ ֆիլմով, այս շրջանում նա նկարահանվում է «Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» սերիալում։ Շուտով վերանորոգումից հետո կվերաբացվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, նոր ներկայացումներից Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ում դերասանը կմարմնավորվի Մանուկ աղային.«Հիմա փորձերն են ընթանում, նաեւ այլ դերեր կունենամ։ Պետք է լավ աշխատենք, որ ժողովուրդը հաճախ գա թատրոն եւ ավելի շատ հետաքրքրվի դրամատուրգիայով»։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Հարություն Մովսիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW