Հարրիի եւ Մեգան Մարքլի պսակադրության մասին արդեն պատմել ենք: 33-ամյա արքայազնն ու 36-ամյա դերասանուհին միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին մայիսի 19-ին` Անգլիայի Սուրբ Գեորգ եկեղեցում:
Այսօր արդեն Քենսինգթոնյան պալատը հրապարակել է հարսանիքի պաշտոնական ֆոտոշարքի առաջին կադրերը: Լուսանկարներից մեկում նորապսակների հետ են նաեւ արքայական ընտանիքի մյուս անդամները:
Լուսանկարների հեղինակն Ալեքսեյ Լյուբոմիրսկին է: «Անհավանական պատիվ է հնարավորություն ունենալ պատկերել Սասեքսի դքսի եւ դքսուհու սիրո պատմությունը` նշանադրությունից մինչեւ հարսանիք եւ ընտանեկան դիմանկարներ: Իմ կյանքում եւ կարիերայում գեղեցիկ էջ էր, որ երբեք չեմ մոռանա»,-ասել է լուսանկարիչը:
BRAVO.am


×
11,549






