Արդեն մի քանի շաբաթ է առաջին մեծության աստղերը, միջազգային շոու-բիզնեսի եւ տարբեր այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչները մասնակցում են բարեգործական ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որի շրջանակներում դույլով սառը ջուր են լցնում սեփական գլխին :): Սառույցով ջուրը սեփական կամ ընկերոջ գլխին դատարկելուց հետո հայտնի մարդիկ “ձեռնոց են նետում” ֆլեշմոբի հաջորդ հայտնի մասնակցին: Եթե մասնակիցը հրաժարվում է մասնակցել ֆլեշմոբին, ապա փոխարենը պետք է 100 դոլար նվիրաբերի ALS Association հիմնադրամին:
Հենրիխ Մխիթարյանը
Այս օրերին համաշխարհային աստղերին են միացել նաեւ հայ հայտնիները: Էմմին, Հենրիխ Մխիթարյանը, Սոնա Ռուբենյանը, Անդրե Սիմոնյանը եւ մյուսները տեղադրել են հոլովակներ, որոնց ընթացքում սառույցով ջուր են լցնում սեփական գլխին ու մարտահրավերներ ուղարկում մյուս հայ հայտնիներին:
Հիշեցնենք, ֆլեշմոբի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել ամիոտրոֆիկ սքլերոզ անվանվող՝ կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի համարվող հիվանդության ուսումնասիրության աշխատանքներին:
Ստորեւ առաջարկում ենք դիտել հայ հայտնիներից մի քանիսի` Ice Bucket Challenge ֆլեշմոբի շրջանակներում նկարահանած հոլովակները:
Bravo.am


×
11,150





