Համացանցում ամիսներ առաջ լուր տարածվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանբն ընկերուհի ունի: Իսկ այսօր արդեն երկրպագուները նրան շտապում են շնորհավորել նշանադրության առթիվ:
Բանն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը վերջերս ընկերուհու հետ մասնակցել է Լոնդոնում կայացած ՀԲԸՄ գալա-ընթրիքին, եւ հենց այդ երեկույթի լուսանկարներում էլ երեւում է Բեթթիի նշանադրության մատանին:
Հիշեցնենք, Հենրիխ Մխիթարյանի ընկերուհին «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։
Լուսանկարը՝ AGBU-ի ֆեյսբուքյան էջից


×
7,395





