Թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը, որը ամերիկյան «Reddit» սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի նշանածն է եւ հղիության վերջին շրջանում է գտնվում, մերկացել է «Vanity Fair» ամսագրի շապիկի համար:
Սերենա Ուիլյամսը
Հարցազրույցում նա խոստովանել է, որ հղիության մասին իմացել է հունվարին՝ հենց Ավստրալիայի բաց առաջնության նախաշեմին, որում, ի դեպ, հաղթել է:
«Եթե նախորդ տարի հոկտեմբերին կամ նոյեմբերին ինձ ասեիք, որ երեխա եմ ունենալու, ես կմտածեի, որ դուք աշխարհի ամենամեծ ստախոսն եք»,- նշել է նա:
Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը
Սերենան Instagram-ում առաջարկել է հետեւորդներին գուշակել երեխայի սեռը.«Ես էլ եմ անհամբեր դա պարզել, բայց կցանկանայի լսել նաեւ ձեր կարծիքը»,-գրել է նա:
«Vanity Fair»-ը նաեւ պատմել է, թե 2015 թվականին ինչպես է զույգը ծանոթացել: 2016-ի դեկտեմբերին Ալեքսիսը Սերենային ամուսնության առաջարկ է արել Իտալիայում, այն նույն հյուրանոցի ռեստորանում, որտեղ նրանք առաջին անգամ հանդիպել են:
Սերենա Ուիլյամսը
«Ես հանկարծ զգացի, որ բացվել է դուռ դեպի այն մարդը, որն ինձ օգնում է ցանկանալ լինել լավագույնը: Ես հասկացա, որ ցանկանում եմ լինել ավելի լավը՝ ուղղակի նրա կողքին լինելով»,- խոստովանել է Ալեքսիսը:
Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vanity Fair


×
12,382





