“Մետրոպոլիտեն” թանգարանը երեկ իր դռներն էր բացել նորաձեւության աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկի` “Met Gala 2014”-ի հյուրերի առջեւ, որոնց թվում էին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Բեյոնսեն եւ Ջեյ Զին, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան, Շոն Փենն ու Շարլիզ Թերոնը, Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը, Մոնիկա Բելուչին եւ այլ հայտնիներ:
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները
Կոստյումի ինստիտուտի հանդեսը համարժեք է “Օսկար”-ին եւ “Ոսկե գլոբուս”-ին, սակայն այստեղ գնահատվում է ոչ թե դերասանական խաղը, ձայնային տվյալները կամ ռեժիսորական լավ աշխատանքը, այլ` հագուկապը:):
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Միջոցառման մասնակիցները ցուցադրեցին դիզայներների լավագույն, երբեմն նաեւ վատագույն ստեղծագործությունները` հետեւելով սահմանված “դրես-կոդ”-ին, իսկ այս անգամ Աննա Ուինթուրը պահանջել էր հանդերձներում համադրել նախորդ հարյուրամյակի 50-ականների նրբագեղությունն ու շքեղությունը` չվախենալով համարձակ փորձարկումներից:
Ջեյ Զին եւ Բեյոնսեն
Մինչ հոլիվուդյան “աստղաբույլը” լուսանկարվում էր կարմիր գորգի վրա, հավաքվածների ուշադրությունը որոշեց շեղել կիսամերկ մի տղամարդ, որին կարող եք տեսնել ստորեւ ներկայացված լուսանկարում: Ոստիկանությանը, սակայն, հաջողվեց սաստել նրա հետագա գործողությունները:):
“Met Gala 2014”-ին
Հիշեցնենք, առաջին անգամ այս միջոցառումը կայացել է 1948 թվականին: “Costume Institute Gala”-ին ներկա գտնվելն այնքան էլ հեշտ չէ. 2005 թվականին հյուրերը տոմսերի համար ստիպված են եղել վճարել 5-ից 15 հազար դոլար: Իսկ այսօր հայտնիների հետ երեկո վայելել ցանկացողները վճարում են 250-ից 300 հազար դոլար:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: