×


Հովհաննես Ազոյանի նոր բիզնեսն ու տոներն ընտանիքի հետ

Հովհաննես Ազոյանը 2015-ի ավարտին նոր բիզնես է սկսել։ Դերասանը գինետուն-ռեստորան է բացել, որտեղ էլ կնոջ եւ ընկերների հետ դիմավորել է Նոր տարին։ BRAVO.am-ի հետ զրույցում Մերի Ազոյանը հայտնել է, որ տոնական օրերը հետաքրքիր են անցկացել:

Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ


«Ինչպես մյուս երեխաները, այնպես էլ մեր աղջիկներն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին, որը նրանց այցելեց կեսգիշերին, ուրախացրեց ու հանձնեց ցանկալի նվերները։ Կարինան նախապես նամակ էր գրել, Վիկտորիան էլ ասել էր, թե ինչ է ուզում։ Երկուսն էլ իրենց սիրելի մուլտֆիլմերի հերոսների տեսքով խաղալիքներ են ստացել»,-նշել է նա:

Զույգի ավագ դուստրը՝ Կարինան սովորում է 3-րդ դասարանում, իսկ Վիկտորիան շուտով կդառնա 3 տարեկան. «Քանի որ դասերը հետաձգվել են, մեծ աղջիկս հիմա լիարժեք վայելում է արձակուրդը. մեր ընտանիքում պարտադրողական ոչինչ չկա։ Ձմեռային արձակուրդները կանցկացնենք տանը, իսկ ամռանն ինչ-որ տեղ կմեկնենք»։

Հովհաննես Ազոյանը` դստեր հետ


Խոսելով ձեռքբերումների ու նպատակների մասին՝ մասնագիտությամբ դիմահարդար Մերին նշել է, որ կայունացել է իր գեղեցկության սրահի գործում, նախորդ տարի ճամփորդել է Իտալիայում ու Ֆրանսիայում.«Հովոն իր բիզնեսով է զբաղվում, ես էլ միայն իմ ոլորտում եմ աշխատում ու բալիկներին խնամում։ Առաջիկա պլաններս կապված են գործնականի հետ, որոնք դեռ չեմ բարձրաձայնի»։

BRAVO.am
Լուսանկարները՝  Ազոյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW