Հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանի եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին շուտով կդառնա 6 տարեկան: Զույգը Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ընտանեկան նոր ֆոտոշարք է ներկայացրել եւ BRAVO.am-ի հետ զրուցել Ալբերտոյի նախասիրությունների, սպասվելիք ծննդյան տոնի եւ այլնի մասին:):
Գրիգոր Դանիելյանը` որդու հետ
Հռիփսիմեի խոսքով` որդին վերջին ամիսներին շատ է փոխվել.«Ինքն իրեն նման չի, այնպիսի բաներ է անում ու ասում, որ նախկինում երբեք չի արել: Մեծացել է եւ հայրիկին նմանվել:): Դերասանական ջիղ ունի. շատ աշխույժ է, երգում է, պարում, թատերական դրվագներ բեմադրում: Տատիկն ու պապիկն ասում են, որ Գոքորն էլ նրա տարիքում այդպիսին է եղել»:
Երգչուհին նշել է, որ Ալբերտոյի սիրելի զբաղմունքը նկարելն է.«Ժամերով նկարում է մեծի նման, ու գիտենք, որ շուտով ինքնատիպ մի նկար է ցույց տալու: Երբեք խնձոր, տուն կամ ծառ չի նկարել. նրա բոլոր գործերն ասելիք ունեն: Նկարչության խմբակ շատ քիչ է հաճախել. մի քանի օր գնալուց հետո ասաց, որ այնտեղ այնպիսի բաներ են սովորեցնում, որ ինքը գիտի: Հիմա պարի է գնում: Նախկինում բարդույթներ ուներ էր, բայց հաղթահարել է»:
Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանն` Ալբերտոյի հետ
Երիտասարդ մայրիկի վստահեցմամբ` Ալբերտոն իր եւ ամուսնու ընկերն է.«Միշտ մեծի պես խոսում ենք հետը, կիսվում, կարծիք հարցնում: Ամեն անգամ նոր նախագիծ քննարկելու ժամանակ իրեն էլ ենք լսում. լուրջ խորհրդատու է:)»:
Հագուստի ընտրության հարցում տղան քմահաճ է.«Հատկապես գույների համադրության հարցում շատ բծախնդիր է: Տնից դուրս գալուց առաջ հայելու առաջ իրեն կարգի է բերում եւ օծանելիք ցանում:)»,-պատմել է երգչուհին:
Հունիսի 30-ին զույգն Ալբերտոյի 6-ամյակը կնշի Եվրոպայում, իսկ սեպտեմբերին նրան կուղեկցի առաջին դասարան.«Գոքորն օրեր անց համերգային շրջագայության է մեկնելու. մեկ ամիս բացակայելու է երկրից: Շատ հոգնած կվերադառնա, ես էլ այստեղ ծանրաբեռնված կլինեմ: Տղայիս ծնունդն առիթ օգտագործելով` կմեկնենք հանգստի: Հավանաբար, Բարսելոնա կգնանք»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Հռիփսիմե Ելինյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: