×


Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում :)

Հռիփսիմե Հակոբյանը հարսանիքի է պատրաստվում, բայց մի շտապեք եզրակացություններ անելու հարցում. խոսքը ոչ թե երգչուհու, այլ իր քրոջ` Շուշանիկի` օրերս կայանալիք հարսանիքի մասին է:): Իսկ հարսի զգեստով լուսանկարները, որոնք ներկայացնում ենք, արվել են “White” ամսագրի համար:):

Հռիփսիմե Հակոբյանը


BRAVO.am-ին երգչուհին պատմել է, որ վերջին շրջանում իր մտերիմներից շատերն են ամուսնացել. “Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները շատերն ինձ են վստահում:)”,- ասել է երգչուհին ու նշել, որ այս հարցում հերթը դեռ իրեն չի հասել:):

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հակոբյանն ու իր ընտրյալը` երգիչ Մարտին Մկրտչյանը, մարտ ամսին նշանադրվել են: “Երբ գա այդ օրը, բոլորը կիմանան, բայց հիմա դեռ ծրագրեր չկան, ոչինչ չեմ կարող ասել: Չեմ սիրում անձնականից խոսել: Կարծում եմ` իմ երկրպագուներին ավելի շատ պետք է հետաքրքրի իմ երգարվեստը”,-նշել է երգչուհին:

Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի նշանադրությունը տեղի է ունեցել մարտին


Ինչպես Հռիփսիմեն է տեղեկացրել BRAVO.am-ի հետ զրույցում, իր անվան շուրջ պարբերաբար “անիմաստ խոսակցություններ” են պտտվում. “Մի քանի անգամ ինձ ամուսնացրել ու բաժանել են, հիմնականում Մարտինի անունն է շոշափվել”:

Երգչուհին անդրադարձել է նաեւ այն շշուկներին, թե ամուսնությունից հետո Մարտին Մկրտչյանը թույլ չի տա իրեն երգել. “Դա գերագույն սուտ է: Նման լուրեր տարածողներն ուշադիր լինելու դեպքում կարող են տեսնել, թե ինչպես է Մարտինը վերաբերվում իմ աշխատանքին: “Տարօրինակ” երգի տեսահոլովակի  նկարահանումների ողջ ընթացքում նա մեծ ոգեւորությամբ օգնել է ինձ: Ինքն էլ երգիչ է եւ դիմացինին չի արգելի երգել”:

"Մարտինը երգիչ է եւ դիմացինին չի արգելի երգել".Հռիփսիմե Հակոբյան


Ի դեպ, Հռիփսիմեն չի բացառել, որ Մարտինի հետ զուգերգով հանդես կգան. “Մեկ օր հաստատ դուետ կլինի, բայց պետք է շատ լավը լինի”: Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` երգչուհին ասել է, որ ծրագրեր ունի նոր` հետաքրքիր երգ ձայնագրել, որի մասին հետագայում ավելի մանրամասն կխոսի:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/BRAVO.am/
Լուսանկարները`BRAVO.am-ի, “White” ամսագրի եւ Հռիփսիմե Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW