Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի ընտանիքն այս օրերին արձակուրդն է վայելում Եգիպտոսում: Թե ում հետ են նրանք մեկնել հանգստի, ինչպես են անցնում ամառային օրերը Կարմիր ծովի ափին, երգչուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը
«Այս տարի մեկնել ենք ծնողներիս եւ քրոջս ընտանիքի հետ: Եգիպտոսում երկրորդ անգամ ենք: Փոքրիկի համար հարմար գտանք գալ այստեղ, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր են, բացի այդ, Կարմիր ծովը շատ առողջարար է»,-ասել է նա եւ հավելել.«Շատերը կարծում են, որ Եգիպտոսում շատ շոգ է, սակայն պետք է նշեմ, որ այստեղ լինում են օրեր, որ Երեւանից 2-3 աստիճանով ցածր է լինում օդի ջերմաստիճանը»։
Գրիգոր Դանիելյանը՝ որդիների հետ
Չնայած՝ երեխաների հետ հանգստանալն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն Հռիփսիմեն չի բողոքում.«Բնականաբար, դժվարություններ կան, սակայն հանգստի մեկնելու նպատակներից մեկն էլ երեխաներին ծով բերելն է, քանի որ ինչպես նշեցի, առողջարար է»:
Հռիփսիմե Ելինյանի եւ Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ռոբերտոն
Նրա խոսքով՝ տարբեր զբաղմունքներով հագեցած օրեր են անցկացնում.«Դրանք առանձնահատուկ հետաքրքիր են դարձնում ճամփորդությունը՝ նավարկություն, դայվինգ, բաթիսկաֆով ուղեւորություն: Վերադարձից անմիջապես հետո անցնելու ենք աշխատանքի, այդ պատճառով փորձում ենք առավելագույնս հանգստանալ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Ելինյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: