Հունիսի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի է ունեցել Հրազդան քաղաքում ապրող եւ ստեղծագործող երիտասարդների աշխատանքների ցուցահանդես: Ինչպես նշել է նախաձեռնող Սիրարփի Նիկողոսյանը, նմանատիպ ցուցահանդեսներ հաճախակի կկազմակերպվեն, որպեսզի արվեստասեր հանրությունը ծանոթանա շրջաններում ապրող շնորհալի երիտասարդների աշխատանքներին:
Իրենց աշխատանքներն են ներկայացրել Գոռ Միքայելյանը, Սասուն Ղազարյանը, Գեւորգ Թորոսյանը, Վարդան Եղիազարյանը, Գոհար Քեթոյանը, որոնք ինտերիերում օգտագործվող դեկորացիաներ են, կտավներ, քանդակներ եւ փայտից պատրաստված իրեր։
Նախատեսված է նաեւ վաճառք. ցանկության դեպքում կարող եք գնել եւ աջակցել երիտասարդ ստեղծագործողներին, իսկ հասույթի մի մասն էլ կփոխանցվի Հայոց բանակին։


×
29,621





