Հանրայինի տաղավարներից մեկում այս պահին ընթանում են հայտնի “Երգ երգոց” հաղորդման նոր եթերաշրջանի առաջին նկարահանումները: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է ականատեսներից մեկը, հանդիսատեսը եւ երգիչները զարմանք են ապրել, երբ նրանց սիրված հաղորդավար Խորեն Լեւոնյանի փոխարեն բեմից ողջունել է ոչ պակաս սիրված Հրանտ Թոխատյանը:):
Հրանտ Թոխատյանը եւ Խորեն Լեւոնյանը
Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել է այսօր երաժշտական ծրագիրը վարելու լուրը, սակայն այն հարցին, թե արդյոք այսուհետ հենց իրեն կտեսնենք “Երգ երգոց”-ի հաղորդավարի կարգավիճակում, չի պատասխանել:
BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Առաջին ալիքի երաժշտական նախագծերի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ` ճշտելու` ինչով է պայմանավորված նման փոփոխությունը: Նշենք, սակայն, որ նա մեզ հետ զրույցում ասել է` "Հրանտ Թոխատյանը ծրագրի միայն երկու թողարկում կվարի` պայմանավորված այն հանգամանքով, որ Խորեն Լեւոնյանը Հայաստանում չէ եւ չէր կարող ներկայանալ նկարահանումներին":
Խորեն Լեւոնյանը "Երգ երգոց"-ի տաղավարում
Հիշեցնենք, որ “Երգ երգոց”-ի անձնակազմը միայն օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ “Դոլբի”(նախկինում` “Nokia”) թատրոնում համերգային ծրագիր է ներկայացրել: Իսկ Խորեն Լեւոնյանը Երեւան կվերադառնա առաջիկա օրերին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նանա Սահակյանցի արխիվից


×
9,365






