Դերասան-ամուսիններ Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը երեկ դարձել է 9 տարեկան: Այս շրջանում որպես հաղորդավարուհի ներկայացող Լիլիթի ծնողները նրա համար իսկական տոն էին կազմակերպել Երեւանի մանկական սրճարաններից մեկում, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Լուիզա Ներսիսյանը` դստեր հետ
Մեզ հետ զրույցում հոբելյարն ասել է, որ մայրիկի հետ է ընտրել ծննդյան տոնի անցկացման վայրը.«Նախկինում որպես հյուր եղել էի այնտեղ ու հավանել էի մթնոլորտը: Օրս շատ լավ անցավ դասընկերներիս, ընկերներիս, եղբայրներիս, մայրիկիս ու հայրիկս հետ, ով ավելի շուտ գնաց: Միասին պարել ու ուրախացել ենք»:
Լիլիթ Թոխատյանի 9-ամյակին
9-ամյա Լիլիթը տարեդարձի օրն ընկերների հետ նաեւ տարբեր խաղեր է խաղացել, շփվել մուլտհերոսների, աճպարարի եւ ծաղրածուի հետ.«Իմ ընկերներն էլ շատ են սիրում տարատեսակ խաղեր, հերոսներ, կարծում եմ՝ նրանք էլ գոհ էին»:
Լիլիթ Թոխատյանի 9-ամյակին
Տորթի մոմերը փչելիս, մինչ հյուրերը կհաշվեին մինչեւ տասը, Լիլիթը հասցրել է երեք երեզանք մտապահել.«Մեկը՝ լավ հեռախոս ունենամ, երկրորդը՝ իմ ընտանիքն ու մեր ծանոթները միշտ երջանիկ լինեն, եւ երրորդը` իմ ծնունդները միշտ լավ անցնեն»,-ասսել է նա ու հավելել, որ ցանկություններն արդեն իսկ կատարվում են.«Այսօր նայել եմ բոլոր նվերներս ու պարզել, որ տարբեր խաղերից, գրքերից ու հագուստից բացի, ինձ նաեւ լավ հեռախոս է նվիրել մտերիմ ընկերուհիս»:
BRAVO.am-ը շնորհավորում է Լիլիթին` նրան ու բոլոր փոքրիկներին մաղթելով բոլոր երազանքների իրականացում:):
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ ԷմինԱրիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: