Երեկ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի համար առանձնահատուկ օր է եղել. նա նշել է ծննդյան 18-րդ տարեդարձը: Հոբելյարը BRAVO.am-ին լուսանկարներ է տրամադրել երեւանյան ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցած խնջույքից եւ պատմել է մտերիմների ու անծանոթների մատուցած անակնկալների մասին:
«Կեսգիշերին առաջինը միաժամանակ քույրս եւ ընկերներիցս մեկը շնորհավորեցին՝ մաղթելով լավագույնը եւ, իհարկե, հաջողություններ իմ աշխատանքում: Այնուհետեւ ծաղկեփունջ ստացա անծանոթից: Դե, իսկ եղբայրս մեր բակում հրավառություն էր կազմակերպել»,- ասել է մոդելը:
Լիլի Սարգսյանի 18-ամյակին
Երեկոյին ներկա են եղել նրա ընկերներն ու ընտանիքի անդամները: Լիլիի խոսքով՝ տարեդարձն անցել է ուրախ, պարային մթնոլորտում.«Հատուկ էի կարմիր զգեստ ընտրել: Կարմիրն իմ սիրելի եւ ինձ հաջողություն բերող գույնն է: Տոնական տորթի եւ մյուս պարագաների ձեւավորմանը նույնպես ուշադրություն էի դարձրել: Կարծում եմ` գեղեցիկ էր ստացվել»:
Գեղեցկուհին շնորհակալ է հյուրերին՝ հրաշալի օրվա համար: Իսկ ինչ վերաբերում է երազանքներին, ապա, ինչպես նշել է, տորթի մոմերը փչելիս մի քանիսն է մտապահել՝ կապված ծնողների, աշխատանքի եւ հայրենիքի հետ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Սարգսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: