×


“Հրեշտակ” Ադրիանա Լիման դուստր է ունեցել :)

“Victoria’s Secret”-ի հրեշտակներից Ադրիանա Լիման դուստր է ունեցել: Փոքրիկին ծնողները Սիենա են անվանել: Մոդելը ծննդաբերել է Նյու Յորքում: Աղջնակը կշռում է երեք կիլոգրամ: Լիմայի գործակալները հայտնել են, որ մայրն ու դուստրն իրենց լավ են զգում:):

Ադրիանա Լիման


“Մարկոն ու ես երջանիկ ենք տեղեկացնել, որ այժմ մեր ընտանիքում հայտնվել է Սիենան: Վալենտինան պատրաստվում է լավ ավագ քույր լինել”,-նշել է Ադրիանա Լիման: Վալենտինան մոդելի եւ Մարկո Յարիչի առաջնեկն է, ծնվել է 2009 թվականի նոյեմբերին: “Հրեշտակը” պատմել է, որ աղջկան շատ է հուզել եւ ուրախացրել քույրիկ ունենալու լուրը:

Ադրիանա Լիման


Մինչ Վալենտինան կսպասի, որ Սիենան մեծանա ու խաղա իր հետ, Ադրիանան կփորձի վերականգնել նախկին կազմվածքն ու պոդիում վերադառնալ: BRAVO.am-ը շնորհավորում է երջանիկ ընտանիքին ու անհոգ կյանք մաղթում փոքրիկին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW