Այսօր առավոտյան 47 տարեկանում մահացել է Օլեգ Յակովլեւը՝ ռուսական հայտնի «Իվանուշկի Ինթերնեշնլ» փոփ-խմբի նախկին մեներգիչը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է նրա սիրելին եւ պրոդյուսերը՝ Ալեքսանդրա Կուցեւոլը, երաժիշտը մահացել է սրտի կանգի հետեւանքով:
Օլեգ Յակովլեւը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլեգը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ միացված էր արհեստական շնչառության սարքին:
Երաժշտի պրոդյուսերը նշել է՝ հրաժեշտի օրը լրացուցիչ կհայտնեն՝ տեղեկացնելով նաեւ, որ հուղարկավորություն չի լինելու. իրականացվելու է կրեմացիա(դիակիզում):
Օլեգ Յակովլեւն՝ ընկերուհու եւ պրոդյուսերի՝ Ալեքսանդրա Կուցեւոլի հետ
Օլեգ Յակովլեւն «Իվանուշկի Ինթերնեշնլ» խմբին միացել էր 1988 թվականին: Անդրեյ Գրիգորեւ-Ապոլլոնովի եւ Կիրիլ Անդրեեւի հետ ձայնագրել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Тополиный пух», «Снегири», «Золотые облака», «Безнадега точка ру» եւ «Капелька света»: Խմբից դուրս էր եկել 2013 թվականին՝ որոշելով սկսել անհատական կարիերա: Մի քանի սինգլ է թողարկել, որոնցից են՝ «Позвонишь мне после трех шампанского», «Танцуй закрытыми глазами» եւ «Мания» երգերը: Էպիզոդիկ դերեր ունի նաեւ մի քանի ֆիլմում:
BRAVO.am
Աղբյուրը՝ Lenta.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: