×


Մահացել է Արմեն Մազմանյանը

Այսօր` հունվարի 8-ին, մահացել է ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել են ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից:

Արմեն Մազմանյանը


Փետրվարի 15-ին նա կդառնար 54 տարեկան: 

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-20.00-ը, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։

BRAVO.am-ը ցավակցություն է հայտնում Արմեն Մազմանյանի հարազատներին եւ ընկերներին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW