×


Մահացել է Լեոնարդ Քոենը

82 տարեկանում մահացել է կանադացի հանրահայտ երգիչ, երգահան եւ գրող Լեոնարդ Քոենը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել կատարողի «ֆեյսբուքյան» պաշտոնական էջում.«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ լեգենդար արտիստը հեռացել է կյանքից: Մենք կորցրինք ամենաարժանավոր եւ բեղուն մտավորականներից մեկին»:

Լեոնարդ Քոենը


Երաժիշտը շուրջ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, թողարկել է իր նոր՝ թվով 14-րդ ձայնասկավառակը՝ «You Want It Darker» անվանմամբ:

«Վերջերս ես հայտարարեցի, որ պատրաստ եմ մահանալ: Ես փոքր-ինչ չափազանցրել եմ: Միշտ չափազանց դրամատիզացնում եմ իրավիճակը: Իրականում ես մտադիր եմ ապրել հավերժ»,-ասել էր նա իր նոր ալբոմի շնորհանդեսին:

Բազմաթիվ երգերից բացի, Լեոնարդ Քոենը հեղինակել է երկու սիրավեպ, թողարկել է բանաստեղծությունների մի քանի ժողովածու:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW