Այսօր` հունվարի 8-ին, 59 տարեկանում մահացել է արձակագիր Լեւոն Խեչոյանը։ Ինչպես հայտնի է` նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ եւ վերջին շրջանում վերականգնողական բուժում էր ստանում "Արթմեդ" բժշկական կենտրոնում։
Լեւոն Խեչոյանը
BRAVO.am-ը ցավակցում է Լեւոն Խեչոյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին։
Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին: 1983-ին ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 2000 թվականին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Խեչոյանի գործերից առավել հայտնի են «Խնկի ծառեր»-ը, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»-ն, «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը եւ վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»…
BRAVO.am


×
4,333






