57 տարեկանում մահացել է հանրահայտ երգիչ Փրինսը: Երաժշտի մարմինը հայտնաբերել են Մինեապոլիս քաղաքի իր տանն` այսօր առավոտյան: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ. ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Փրինսը
TMZ կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին թռիչքի ժամանակ կտրուկ վատացել է Փրինսի ինքնազգացողությունը, եւ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: Այդ ժամանակ երգչի ներկայացուցիչները նշել են, թե նա հարբուխ ունի: Իսկ մինչ այդ առողջական խնդիրների պատճառով նա չեղյալ է համարել երկու համերգ:
Փրինսը կարիերան սկսել է 70-ականներին: Նրա կատարած հիթերից են` «Purple Rain» «When Doves Cry», «Let's Go Crazy»: Երաժիշտն արժանացել է «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների:
BRAVO.am
Աղբյուրը` Associated Press


×
3,685






