Այսօր` փետրվարի 26-ին, 66 տարեկանում վախճանվել է իսպանացի աշխարհահռչակ կիթառահար եւ կոմպոզիտոր Պակո դե Լուսիան: Ֆլամենկոյի լեգենդար կատարողի մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Պակո դե Լուսիան
Երաժիշտը ծնվել է Իսպանիայի Ալխեսիրաս քաղաքում` երաժիշտների ընտանիքում: Հինգ տարեկանում առաջին անգամ ձեռքն է վերցրել կիթառը, 11 տարեկանում ելույթ է ունեցել տեղի ռադիոյով, 19 տարեկանում թողարկել է առաջին ձայնասկավառակը: Ընդ որում, նոտագրություն սկսել է սովորել 44 տարեկանում:
Պակո դե Լուսիան
Առաջարկում ենք վայելել վիրտուոզ կիթառահարի կատարումներից մի քանիսը:
BRAVO.am


×
2,708





