Ստամբուլում 90 տարեկանում կյանքից հեռացել է անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Ինդիրա Գանդիին, Մարիա Կալասին, Ալֆրեդ Հիչքոքին, Սոֆի Լորենին, Մարկ Շագալին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին: Նրա լուսանկարները տպագրվել են այնպիսի պարբերականների էջերին, ինչպիսիք են Time-ը, Life-ը, Newsweek-ը:
Արա Գյուլերը (Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի)
Ծննդավայր Թուրքիայում նրան անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», մինչդեռ նա իրեն համարում էր «վիզուալ պատմաբան»՝ խոստովանելով, որ չափազանց կարեւորում է մարդու ներկայությունը կադրում:
Մեդիամաքսի թղթակիցը հինգ տարի առաջ զրուցել էր աշխարհի ամենահայտնի լուսանկարիչմերից մեկի՝ Արա Գյուլերի հետ՝ վերջինիս Հայաստան այցի ժամանակ: Հոդվածը կարդացեք այստեղ:


×
3,418






