Այս գիշեր 86 տարեկանում կյանքից հեռացել է հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր եւ երգիչ Միշել Լեգրանը: Այս մասին հայտնել է նրա խոսնակը:
Միշել Լեգրանը ծնվել է 1932-ին` Փարիզում, ֆրանսիացի դերասան եւ կոմպոզիտոոր Ռայմոնդ Լեգրանի եւ հայ դաշնակահար Հայկուշ Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում:
Կոմպոզիտորն իր առաջին «Օսկարը» ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Դեմիի «Շերբուրյան հովանոցներ» մելոդրամայի երաժշտության համար: 5 «Գրեմմի»-ի, 3 «Օսկար»-ի, 3 «Սեզար»-ի, 12 «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր է: Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի եւ հեռուստաֆիլմերի համար:


×
3,961






