Մայա Պողոսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ամուսինը հերթական անգամ իր տարեդարձը դարձրել է անմոռանալի՝ մատուցելով յուրահատուկ անակնկալներ, նաեւ զբաղվելով խնջույքի կազմակերպչական հարցերով: «EL» ամսագրի գլխավոր խմբագիրը մեզ է տրամադրել երեկույթի լուսանկարները եւ նշել, որ մտերիմների շրջապատում ուրախ ժամանակ է անցկացրել:
Մայա Պողոսյանն՝ ամուսնու եւ որդու հետ
«Ամեն բան շատ գեղեցիկ էր. գունավոր ծաղիկներ, մուտքի մոտ ծաղիկներով զարդարված մեծ ֆոտոստենդ, ամենուր կենդանի թիթեռներ… Աքսեսուարները կապույտի երանգների մեջ էին: Նա ամեն մանրուք հաշվի էր առել: Ոչ միայն տոնական օրերին, այլեւ առօրյայում նա շատ ուշադիր է, հաճախ է ինձ համար նվերներ ու ծաղիկներ գնում:)»,-պատմել է Մայան:
Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը
Պարզվում է՝ տորթի մոմերը փչելիս նա չի կարողացել երազանք մտապահել.«Այդ պահին այնքան ուրախ ու ոգեւորված էի. բոլոր մտերիմներս կողքիս էին՝ ողջ ու առողջ, դրանից ավելի մեծ երազանք ինձ համար չկա: Տորթն էլ շատ սիրուն ու համեղ էր»:
Մայա Պողոսյանը՝ եղբոր եւ քույրիկի հետ
Խոսելով նվերներից՝ Մայան ասել է, որ կարեւորում է վերաբերմունքը.«Այն, որ մարդիկ ինձ համար ժամանակ են գտնում ու նվեր ընտրում, արդեն իսկ ամեն ինչ արժի: Ամուսինս ամեն անգամ գիտի՝ ինչպես ինձ ուրախացնել: Նա միշտ պիտանի նվերներ է գնում: Տղաս նույնպես հաճելի անակնկալ էր պատրաստել. քոլեջում սիրտ էր սարքել եւ սիրուն զարդարել: Նա հորից սովորել է, որ մայրիկը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի: Փողոցում հենց ծաղիկներ է տեսնում, վազում է, որ քաղի ու ինձ նվիրի:)»:
Տեքստը` Մերի Պողոսյնաի /Bravo.am /
Լուսանկարները տրամադրել է Մայա Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: