×


Մայա Պողոսյանի՝ անակնկալներով լի 32-ամյակը:)

Մայա Պողոսյանն այսօր բարեմաղթանքներ է լսում 32-ամյակի կապակցությամբ: «EL» ամսագրի գլխավոր խմբագիրը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ տոնական օրը հիանալի սկիզբ է ունեցել.«Ուղիղ կեսգիշերին ամուսինս եւ որդիս ծաղիկներով ու տորթով շնորհավորեցին ինձ: Նրանց հաջորդեցին հարազատներիս ու ընկերներիս հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները: Քույրս առաջին շնորհավորողներից է եղել, իսկ թե ինչ նվեր է պատրաստել, կիմանամ երեկոյան»:

Մայա Պողոսյանը


Հոբելյարի խոսքով՝ Ավետիս Խախամյանը, ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մի շարք անակնկալներ է պատրաստել, նաեւ զբաղվել է խնջույքի կազմակերպմամբ. «Երեկոյան կհավաքվենք Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Հյուրերի ցուցակում ընտանիքիս անդամներն են, մեր ընկերներն ու մտերիմները: Վստահ եմ՝ հիանալի ժամանակ կանցկացնենք»:

Հարցին, թե ինչ տեսք են ունենալու տորթն ու երեկոյի մյուս աքսեսուարները, Մայան դժվարացել է պատասխանել.«Խնջույքի հետ կապված ամեն ինչով բացառապես Ավետիսն է զբաղվել, երեկոյան նոր կտեսնեմ՝ ինչն ինչ տեսք ունի: Արդեն որոշել եմ՝ մոմերը փչելիս ինչ երազանք եմ մտապահելու, բայց որեւէ կերպ չեմ բարձրաձայնի, որ շուտ իրականանա:)»:

Մայա Պողոսյանը՝ որդու հետ


Հետադարձ հայացք գցելով անցյալին` նա նշել է, որ իր ամենամեծ ձեռքբերումը որդին է՝ Ալեքսանդրը.«Երբ ամեն առավոտ նայում եմ տղայիս գեղեցիկ, կապույտ աչքերին, հասկանում եմ, որ անսահման երջանիկ եմ: Նա իմ ուրախությունն է: Փառք Աստծո, որեւէ լուրջ բացթողում չեմ ունեցել, բացի դա, կյանքը դեռ առջեւում է, բոլոր բացերը կհասցնենք լրացնել»:

BRAVO.am-ը շնորհավորում է Մայային՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարերը՝ Մայա Պողոսյանի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW