Այլեւս իրականություն է նաեւ այս տարվա “Elite Life Fair”-ը:): Հունիսի 15-ին եւ 16-ին “Golden Palace” հյուրանոցային համալիրում կայացել է շքեղության եւ նրբաճաշակության թվով 5-րդ ցուցահանդեսը, որը կազմակերպել էր “Էլ Հոլդինգ” ընկերությունը:
Մայա եւ Սոֆյա Պողոսյանները “Elite Life Fair 2012”-ին
Ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 40 ընկերություն` ներկայացնելով զբոսանավեր, ավտոմեքենաներ, ժամանակակից փոխադրամիջոցներ, ոսկյա եւ թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, ժամացույցներ, ինտերիերի ձեւավորման պարագաներ, կահույք, հագուստ, աքսեսուարներ, դիմահարդարման եւ մարմնի խնամքի միջոցներ, գինիներ, շոկոլադ եւ այլն: Հյուրերին անակնկալ է մատուցել միջոցառման գլխավոր հովանավոր HSBC բանկը` խաղարկելով բանկային 10-ը քարտ:
Շուշան Պետրոսյանն ամուսնու հետ
Ներկաների համար հատուկ շոու-ծրագիր է ներկայացրել “Philip Morris” ընկերությունը: Երեկոյի հանդիսավարներն են եղել Արտյոմ Կարապետյանը եւ Իվետա Մուկուչյանը: Այս երգչուհին եւ R.P.-ն հանդես են եկել նաեւ երաժշտական կատարումներով:
““Elite Life Fair 2012”-ի այս երկու օրվա ընթացքում սպառողին ներկայացվում է Հայաստանում թանկարժեք ապրանքատեսակներ եւ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առաջարկվող տեսականին: Մասնակիցների թիվը հավասարաչափ բախշել ենք երկու օրվա մեջ”,-BRAVO.am-ին ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության նախագահ Ավետիս Խախամյանը:
Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը
“Մարդկանց հոսքն այնքան շատ է, որ այս անգամ կազմակերպեցինք երկու օրով` հյուրերի համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար: Կարեւորում ենք, որ հյուրերն ու մասնակից ընկերություններն իրենց լավ զգան”,- մեզ հետ զրույցում ասել է Մայա Պողոսյանը
Երեկոյի ավարտին կտրվել է տոնական տորթը, որից հետո շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսի մասնակիցներն իրենց ժամանցը շարունակել են “Elite Life Fair 2012”-ի “After Party”-ի ժամանակ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: