×


Մայրանալ պատրաստվող Ադելն ամուսնացե՞լ է

Ադելը գաղտնի ամուսնացել է իր բոյֆրենդի` Սայմոն Քոնեքիի հետ. ահա եւ  շոու-բիզնեսով ու մասնավորապես` տաղանդավոր այս երգչուհով հետաքրքրվողների թեժ քննարկումների առիթ հանդիսացած “թարմ” լուրը կամ ապատեղեկատվությունը:):

Ադելը


Թեմայի շուրջ կրքերը բորբոքել են պապարացիները, որոնք երգչուհու մատնեմատին ամուսնական ոսկե մատանի են նկատել:  Նշենք, որ շուտով ծնվելու է զույգի առաջնեկը, եվ երկար ժամանակ իր հղիությունը թաքցրած Ադելին “կասկածում” են նաեւ սեփական հարսանիքի մասին լռելու մեջ :):
 
Ինչպես երեւում է, ապագա մայրիկին հոգնեցրել է երկրպագուների ներխուժումն անձնական կյանք եւ նա հերքել է իր ամուսնության մասին լուրը: “Ես ամուսնացած չեմ”,-“Թվիթեր”-ի իր էջում գրել է 24-ամյա Ադելը:

Ադելը


Նշենք, որ ավելի վաղ զույգին մոտ կանգնած աղբյուրը վստահաբար պնդել է, թե ներկա է եղել Սայմոնի եւ Ադելի պսակադրությանը. “Նրանք ամուսնացել են: Դա հրաշալի միջոցառում էր: Ադելը դասական էր հագնված, Սայմոնն էլ շատ էլեգանտ էր եւ երջանիկ”:


BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW