×


Մաշա Մնջոյանը որտեղ է նշել սիրահարների տոնը :)

Սիրո թեման անսպառ է, կին-տղամարդ հարաբերություններն էլ կարելի է անվերջ քննարկել: BRAVO.am-ի հարցերին այս անգամ պատասխանել է Մաշա Մնջոյանը։ 21-ամյա երգչուհին հայտնել է, թե ինչ հատկանիշներ է գնահատում հակառակ սեռի մեջ եւ ինչ է պակասում իր լիարժեք երջանկության համար։

Մաշա Մնջոյանը


Սիրտս դեռ զբաղված չէ. Սուրբ Վալենտինի օրն անցկացրել եմ Ծաղկաձորում՝ համերգային մթնոլորտում։

Առաջին հայացքից ինձ դուր են գալիս բարետես, առնական, կոկիկ հագնված ու սլացիկ կազմվածքով տղամարդիկ։ Իսկ բամբասկոտ տղաներին ընդհանրապես չեմ սիրում։ Հաճախ նկատում եմ, որ իմ հասակակիցները սահմանափակ մտածելակերպ ունեն. չեմ հավանում աղջիկների ու տղաների վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Անշուշտ, խոսքս բոլորին չի վերաբերվում։

Տղամարդն ինձ կարող է գայթակղել իր դաստիարակությամբ, համեստությամբ ու բանիմացությամբ։ 

Ժամադրության լավագույն տարբերակն ինձ համար սիրած մարդու կողքին լինելն է: Եթե իմ սիրելի մարդու հետ եմ, անգամ փողոցով քայլելը գերագույն հաճույք կլինի։

Մարդկանց շուտ եմ հավատում ու շատ նվիրվում, ինչը երբեմն թերություն եմ համարում, որովհետեւ հետո շատ դեպքերում հիասթափվում եմ։

Մաշա Մնջոյանը


Եթե հնարավորություն ունենայի համաշխարհային աստղերից մեկի հետ ընթրել, ապա հրավիրեի իմ սիրելի դերասան Բեն Աֆլեքին, ում հետ երազում եմ հանդիպել:

Երջանկությունս լիարժեք կլինի, երբ ունենամ լավ ընտանիք, սիրեմ ու սիրված լինեմ։

Կարծում եմ՝ ապագա ամուսինս հայ կլինի։ Թեկուզ ապրեմ արտերկրում, իմ կողքին ցանկանում եմ տեսնել հայ տղամարդու։

Իմ օրինակով կարող եմ վստահ ասել, որ աղջկա եւ տղայի միջեւ կարող է լինել ջերմ ու անկեղծ ընկերական հարաբերություն, բայց եթե համեմատենք տղա ու աղջիկ ընկերներիս, ապա իմ շրջապատում գերիշխում են աղջիկները։

Շուտով տեղի կունենա «Ես քոնն եմ» նոր տեսահոլովակիս պրեմիերան։ Նախապես ծրագրել էի Սուրբ Վալենտինի օրը ներկայացնել, բայց որակյալ աշխատանք ունենալու համար պետք է մի քիչ էլ սպասեմ. չեմ ցանկանա շտապելու պատճառով որակը տուժի։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW