×


Մաշա Մնջոյանն այսօր ելույթ կունենա “Նոր ալիք 2013”-ի եզրափակչում :)

Այսօր` հուլիսի 27-ին, Յուրմալայում տեղի կունենա “Նոր ալիք 2013” երգի մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը, որն այլ կերպ անվանում են “Պրեմիերաների օր”: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը կատարելու է հատուկ իր համար գրված “Ես եւ միայն դու” ստեղծագործությունը:

Մերի Մնջոյանը


Նշենք, որ երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, որը Lazzaro-ի հետ իրականացրել է նաեւ գործիքավորումը, իսկ խոսքերը գրել է Ռուբեն Մխիթարյանը:

“Իմ եւ Lazzaro-ի առաջին համագործակցությունն է: Սրտանց աշխատել ենք այս գործի վրա”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Հայկոն` հավելելով, որ երգը “disco house” ոճում է` “dubstep”-ի էլեմենտրերով.“Հուսով ենք` “Ես եւ միայն դու”-ն կսիրվի ու կգնահատվի հանդիսատեսի կողմից”:

Հայկոն


ՀՀ վաստակավոր արտիստը, չցանկանալով խոսել հավանական հաջողության մասին, որը կարող է իր հեղինակած երգը բերել Մաշա Մնջոյանին, միայն հետեւյալն է ասել.“Երգը շատ է հավանել մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը: Սա արդեն իսկ լավ գնահատական է”:

Մեր հարցին, թե ինչու Հայկոն Մաշային չի ոգեւորում անմիջապես Յուրամալայում, երգիչը պատասխանել է.“Ինչպես գիտեք, զբաղված եմ “Ես քեզ սիրահարվել եմ” ձայնասկավառակիս աշխատանքներով: Խոստացվածի պես, օգոստոսի 25-ին անպայման ուզում են ներկայացնել այն հանրության ուշադրությանը”:

BRAVO.am-ը փայլուն ելույթ եւ հաղթանակ է մաղթում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանին:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` EP-ի, BRAVO.am-ի եւ Արտյոմ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW