Մավր Մկրտչյանը օրերս է վերադարձել Հունաստանից, իսկ մինչ այդ համերգ է ունեցել նաեւ Արգենտինայում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է ոչ միայն հյուրախաղերի, այլեւ սիրելիի ու առաջիկա ծրագրերի մասին:
Մավր Մկրտչյանը` սիրելիի հետ
«Արգենտինայում էի «Հայ Ֆոլկ» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հրավերով: Հայաստանի անկախության 24-ամյակի առթիվ մեր առաջին համերգը տեղի ունեցավ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, իսկ երկրորդը` ամենահեղինակավոր օպերային թատրոններից մեկում` Կոլոնում»,-պատմել է երգիչը:
Մավր Մկրտչյանը
Մավրը, առաջին անգամ Արգենտինայում գտնվելով, սկզբում այնքան էլ չի հավանել այն, բայց հետո կարծիքը փոխվել է.«Ինձ շատ ուրախացրեց հայերի դիրքն ու դերն այդ երկրում, եւ հետո սիրեցի արգենտինացիներին իրենց պարզության համար։ Նրանք նաեւ արտակարգ խոհանոց ունեն, հատկապես հավանել եմ արգենտինական սթեյքը»:
Երգչի հունաստանյան շրջագայությունն էլ եղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ.«Շատ գեղեցիկ համերգներ ունեցանք Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում եւ Սալոնիկում։ Տպավորիչ էին Աթենքի գեղեցկությունն ու պատմամշակութային հուշարձանները»: Առաջիկայում նա նախատեսում է ելույթ ունենալ Հայաստանի մարզերում, հանդես գալ նոր երգերով ու տեսահոլովակով:
Մավր Մկրտչյանը` սիրելիի հետ
Մավրը պատասխանել է նաեւ անձնական կյանքին վերաբերող մեր հարցին: Պարզվում է` երեք տարի առաջ նրա սիրտը գրավել է կոնսերվատորիայի ուսանող Շուշան Հովհաննիսյանը.«Բնականաբար, ոչ հեռու ապագայում մեր գեղեցիկ ընտանիքը կունենանք»,-ասել է նա:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել Մավր Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: