Մարի Ավանեսյանը ձմեռային արձակուրդն ընկերների հետ այս օրերին անցկացնում է Ծաղկաձորում. նա նոր նախասիրություն ու զբաղմունք ունի:): Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ դահուկ վարել է սովորում:
Մարին դահուկ վարել է սովորում
“Ես այնքան էլ սպորտային մարդ չեմ, եւ երբ Ծաղկաձոր էինք գալիս, ընկերներս միշտ դահուկ էին քշում, իսկ ես` ոչ, որովհետեւ ինքս ինձ համոզել էի, որ չեմ կարողանա այս մարզաձեւին տիրապետել: Իմ առջեւ պայման դրեցի, որ պետք է սովորեմ, ընկերներս էլ օգնեցին. արդեն երկու օր է` կարողանում եմ ինքնուրույն վարել: Հեշտ չէր, բայց ռիսկի դիմեցի: Շատ եմ ընկնում, բայց դա էլ զվարճալի է: Ով երբեւէ չի փորձել, վախը հաղթահարեք եւ կստացվի”,-մեզ հետ զրույցում ասել է նա:
Մարին
Մարին այնքան է ոգեւորվել դահուկով սահելու հանգամանքից, որ ցուրտ եղանակից չի դժգոհում:).“Երբ սահելով իջա, ընկերներիս ասացի, որ շոգում եմ, պատասխանեցին` “Մարի, գժվե՞լ ես”: Ձմեռային Ծաղկաձորը սիրում էի, դահուկ քշելուց հետո ավելի եմ սիրում: Սնոուբորդին դեռ չեմ հասել, բայց մյուս ձմռանն այդ ռիսկին էլ կդիմեմ”:
Մարին դահուկ վարել է սովորում
Նա ձմեռային հանգստից հետո պատրաստվում է դասերով զբաղվել, քանի որ այս տարի կավարտի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը.“Երբ վերադառնամ Երեւան, կսկսեմ պարապել, կրթությանս մատների արանքով չեմ նայում: Ավարտական քննությունները հանձնելուց հետո նորից կշարունակեմ զբաղվել երաժշտությամբ”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: