×


Մարիամ Ադամյան.«Ամուսնության առաջարկ եմ ստացել...»

Մարիամ Ադամյանն ամեն տարի նշում է ոչ միայն սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, այլեւ Սուրբ Վալենտինը: Դերասանուհուն չի խանգարում նույնիսկ այն հանգամանքը, որ սիրելի չունի:): BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է սիրո իր պատկերացումների, ստացած ամուսնության առաջարկությունների մասին, իսկ միայնակներին խորհուրդ է տվել` ինչպես նշել վաղվա տոնը:

Մարիամ Ադամյանը


«Երբեք Վալենտինի օրը սիրելիիս հետ չեմ նշել: Այնպես չի, որ այս կյանքում ընկեր չեմ ունեցել, ուղղակի սիրո տոներին միասին չենք եղել: Բայց ես միշտ նշել եմ, ուրախացել բոլորի հետ, ովքեր սիրո տոնը նշելու առիթ ունեն»,-ասել է Մարիամը:

Նրա խոսքով` եթե ընկերություն է արել, բնականաբար, նաեւ սիրել է.«Առանց սիրելու չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկը կողքիս լինի: Ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր սիրելով բաժանվել են ու լուռ տառապել: Սերը մտերմություն է սիրում, իսկ երբ մարդիկ հեռու են լինում, այն աստիճանաբար մարում է: Անցյալը հաստատ հետ չես բերի: Մի օր հասկանում ես, որ լավը դա էր. հնարավոր չէ հեռվից անվերջ սիրել, արդյունքում մենակ ես մնում»:

Մարիամ Ադամյանը


Մարիամը սիրո հարցում կարեւորում է ներդաշնակությունը.«Այդ դեպքում չես կորցնում քո տեսակը եւ սիրելիիդ կողքին նույնն ես` աշխույժ, ուրախ: Նման զույգերի տեսնելով` միշտ ուախանում եմ. նրանք վայելում են կյանքը, ուրախանում միմյանց հաջողություններով»:

Դերասանուհին անկեղծորեն նշել է, որ դեռեւս ընտրյալ չունենալը գուցե պայմանավորված է իր ընտրած մասնագիտությամբ.«Բացի անձնական կյանքը, կա նաեւ աշխատանք: Չգիտեմ` ինչպիսին պետք է լինի ապագա ամուսինս, որ հրաժարվեմ իմ ապրելակերպից: Կարծում եմ` իր համար էլ հետաքրքիր չի լինի, եթե հրաժարվեմ սիրածս աշխատանքից: Մի բան եմ հասկացել` երբ անընդհատ փորձում ես փոխել մարդուն, հետո սկսում ես հիասթափվել, որովհետեւ նրան այդպիսին չես սիրել, եւ սկսում ես փնտրել ուրիշին, ում կրկին կփոխես»:

Մարիամ Ադամյանը


23-ամյա Մարիամն արդեն մի քանի անգամ ամուսնության առաջարկ է ստացել. «Դրանց շատ անլուրջ եմ վերաբերվել, քանի որ այնպիսի մարդիկ էին, որոնց կյանքումս մեկ կամ երկու անգամ էի տեսել»:

Զրույցի վերջում նա իր պես միայնակներին խորհուրդ է տվել` ինչ անել Սուրբ Վալենտինի օրը.

Տարբերակ 1. Խմել, ուրախանալ:

Տարբերակ 2. Օրն անցկացնել տոնը նշող ընկերների հետ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոբերտ Ասատրյանի եւ Նառա Կարապետյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW