Հղիության 6-րդ ամսում գտնվող հայկական մի շարք հումորային նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանը նոր է վերադարձել ամառային երկարատեւ հանգստից: Անթալիայում անցկացված արձակուրդի մանրամասներն ու լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:
Մարիամ Մելիքյանը
«Վիճակիցս ելնելով՝ ինձ այս տարի ավելի պասիվ հանգիստ էր անհրաժեշտ: Համացանցով ծանոթանալով Անթալիայում առաջարկվող հանգստի պայմաններին՝ ես ու ամուսինս որոշեցինք հենց այնտեղ անցկացնել ամառային արձակուրդները: Գրեթե ամբողջ օրը ծովափ ենք գնացել, լողացել, արեւայրուք ընդունել, զբոսնել… մի խոսքով՝ լավ լիցքաթափվել ենք»,- պատմել է նա:
Դերասանուհու փոխանցմամբ, Թուրքիայում ոգեւորվելու եւ իրեն լավ զգալու առիթներ է ունեցել. «Այնքան էի ուրախանում, երբ հյուրանոցում կամ դրսում զբոսնելիս լսում էի, թե ինչպես են ինձ մատնացույց անում ու միմյանց ասում. «Տես, Նինան ա :)»: Հայ հանգստացողները մոտենում էին, լուսանկարվում: Շատ էի ոգեւորվում, երբ օտարության մեջ հայերի էի հանդիպում, ովքեր ճանաչում էին ինձ»,- նշել է դերասանուհին:
Մարիամ Մելիքյանը
Հարցին՝ զույգը մտավախություն չի ունեցել, որ Թուրքիա այցը կարող է քննադատությունների եւ իրենց հասցեին հնչող խոսակցությունների նոր ալիք բարձրացել՝ Մարիամը պատասխանել է. «Բամբասկոտ մարդկանց այլեւս ուշադրություն չեմ դարձնում: Ինչ էլ անեմ, միեւնույն է՝ խոսելու, քննադատելու են: Ես Անթալիայում հանգստանալու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Նույն սկզբունքով՝ Հայաստանի բոլոր խանութներում թուրքական ապրանք են վաճառում. ի՞նչ անեմ՝ գնողներին քննադատեմ»:
Մարիամը մեծ ոգեւորությամբ պատմել է, որ առաջնեկի համար անհրաժեշտ իրերի գնումներն իրենք գրեթե վերջացրել են. «Փոքրիկիս հետ կապված իրերի նախապատրաստելու աշխատանքով մայրս է ինձ օգնում: Երեխաս գրեթե ամեն ինչ ունի, հանգիստ կարող է ծնվել :): Նրա անունը դեռ չենք ընտրել: Ամուսնուս հետ նախապես որոշել էինք, որ աղջիկ երեխայի անունը ես եմ որոշելու, տղայինն՝ ինքը: Այժմ երկընտրանքի առաջ եմ: Մտածում եմ՝ Յանա կամ Ադրիանա անվանել դստերս»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մելիքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: