Մարիամ Մելիքյանը տեւական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ նոր եթերաշրջանում դարձյալ հեռուստաէկրաններին կլինի.«Այս անգամ եւս համագործակցում եմ «Արմենիա TV»-ի հետ: Առաջարկներ ունեմ նոր մի քանի նախագծից, քննարկումների փուլում ենք, ամեն բան հստակ լինելուն պես կբարձրաձայնեմ»:
Մարիամ Մելիքյանը` դստեր հետ
Դերասանուհին կարծում է, որ աշխատանքը չի խանգարի փոքրիկի խնամքին. «Կամիլան շատ հանգիստ երեխա է: Իմ բացակայության ժամանակ նրան կխնամի մայրս, եթե անհրաժեշտություն լինի, կդիմեմ նաեւ դայակի օգնությանը»:
Մարիամ Մելիքյանի ամուսինն ու դուստրը
Ստամբուլից վերջերս Երեւան վերադարձած Մարիամը դեռ չի հասցրել վայելել ամառային հանգիստը.«Այժմ մտածում ենք աշնանը որեւէ երկրում անցկացնել արձակուրդը: Ես էկզոտիկ վայրերի սիրահար եմ, տեսնենք՝ ինչպես կստացվի: Ակտիվ հանգիստ եմ նախընտրում, շատ կցանկանամ նաեւ արեւելյան երկրներում լինել»,- եզրափակել է նա:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամի արխիվից եւ BRAVO.am -ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: