Մարիամ Մելիքյանն այս ամիս կամուսնանա: 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ ինքնուրույն եւ գրեթե միայնակ է զբաղվում նախահարսանեկան պատրաստություններով.“Որոշեցի իմ ճաշակով ամեն ինչ կազմակերպել: Բոլոր մանրուքներին ուշադրություն եմ դարձնում, նաեւ ուզում էի իմ ձեռքով պատրաստել տարոսիկները, բայց ժամանակի սղության պատճառով չեմ հասցրել եւ պատվիրել եմ: Փորձում եմ ինձ հարսի կարգավիճակում պատկերացնել, դեռ չեմ հավատում, որ իմ հարսանիքն է լինելու. մի պահ թվում է` այս ամենն ինձ հետ չի կատարվում”:
Գոռը եւ Մարիամ Մելիքյանն այս ամիս կպսակադրվեն
Մարիամի խոսքով` արդեն ընտրել է իր երազած հարսի երկար զգեստը, պատրաստել է հարսանեկան պարը, խնջույքի ընթացքում էլ այլ անակնկալներ կմատուցի փեսային եւ հյուրերին.“Ավանդական հարսանիք կանենք, բայց ԶԱԳՍ-ի արարողությունը տեղի կունենա արտերկրում, քանի որ Գոռը Հայաստանի քաղաքացի չէ”:
Զույգը պատրաստվում է երկու հարսանիք ունենալ` Հայաստանում եւ Անգլիայում. “Այստեղ հարսանիքին հրավիրված է մոտ 100 հոգի` միայն մեր մտերիմները, նաեւ գործընկերներս: Տարբերվելու համար չէ, որ երկու արարողություն կանենք, պարզապես կան հյուրեր, որ չեն կարող Հայաստան գալ: Արտերկրում մեր հարսանիքով կզբաղվի Գոռը` այն կազմակերպելով իր ճաշակով”:
Մարիամ Մելիքյանը շուտով կամուսնանա
Այժմ “Ֆուլ հաուս” սիթքոմում հանդես եկող Մարիամն ամուսնությունից հետո էլ կշարունակի աշխատել.“Նկարահանումներն իմ հարսանիքի պատճառով չեն տուժի: Նա դեմ չէ, որ շարունակեմ որպես դերասանուհի հանդես գալ, բայց յուրաքանչյուր աղջիկ էլ գիտակցում է, որ ամուսնությունից հետո կյանքը որոշ չափով փոխվում է. քո կողքին կա մարդ, ում կարծիքը դառնում է ամենակարեւորը: Որոշ հարցերում խանդում է, բայց մեր միջեւ փոխադարձ հարգանք ու վստահություն կա”:
BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի եւ Մարիամ Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: