Հումորային մի շարք նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանի հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ նա առաջին անգամ մայրացել է: Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել Մարիամի եւ Գոռի դուստրը:): 2 կգ 600 գրամ քաշով եւ 45 սմ հասակով աղջնակին զույգն անվանակոչել է Կամելիա:
Մարիամ Մելիքյանը
«Փառք Աստծո, ծննդաբերությունս հիանալի անցավ: Ես էլ, երեխաս էլ մեզ շատ լավ ենք զգում` շրջապատված մեզ սիրող մարդկանցով»,-մեզ հետ զրույցում ասել է նորաթուխ մայրիկը:
Մարիամ Մելիքյանն` ամուսնու հետ
Խոսելով զգացողություններից` Մարիամը նշել է, որ աննկարագրելի ապրումներ ունի.«Ամեն պահ աղջկաս եմ նայում ու հասկանում, որ երջանկությունս այժմ լիարժեք է: Ինձնից հետո առաջինը փոքրիկին ամուսինս է տեսել: Նա էլ շոկային վիճակում է եւ անսահման ուրախ»:
Մարիամ Մելիքյանը
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին, իսկ Կամիլային ու աշխարհի բոլոր փոքրիկներին ցանկանում առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: