Մարիամ Մելիքյանը Նոր տարին ընտանիքի հետ Ստամբուլում դիմավորելուց հետո Հայաստան չի վերադարձել: Խոսակցություններ են տարածվել, որ «Change» սիթքոմի դերասանուհին մշտական բնակության է մեկնել եւ այլեւս չի նկարահանվելու նախագծում: Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Մարիամի հետ եւ պարզել իրողությունը:
Մարիամ Մելիքյանն՝ ամուսնու հետ
«Այո, Ամանորն այստեղ ենք դիմավորել՝ հայկական ռեստորանում: Բայց դա չի նշանակում, որ մշտական բնակություն ենք հաստատել: Ես պարբերաբար գնում-գալիս եմ ու բազմիցս նշել եմ, որ ամուսնուս բիզնեսի պատճառով ենք այժմ այստեղ»,-ասել է նա:
Մարիամ Մելիքյանի դուստրը
Մարիամը նշել է նաեւ, որ հեռուստադիտողն իրեն կրկին կտեսնի «Change»-ում. «Առաջին եթերաշրջանի ավարտից հետո դադարի փուլում ենք, այդ պատճառով էլ չշտապեցի Երեւան վերադառնալ: Այս օրերին ժամանակս լիովին աղջկաս եւ ընտանիքիս եմ տրամադրում. միասին զբոսանքի ենք գնում, գնումներ անում: Հստակ չեմ կարող ասել՝ երբ կգամ Երեւան, գուցե մոտ օրերս, քանի որ եղբորս բալիկն է ծնվելու, իսկ սիթքոմի նկարահանումներն առջեւում են»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: