×


Մարիամ Շահինյան.“Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Աբու Դաբիում վախից լացեցի”

Մարիամ Շահինյանը BRAVO.am-ին պատմել էր, որ թեեւ հուլիսին տեղի ունեցած հարսանեկան արարողությունից ամիսներ են անցել, Ամանորից հետո ծրագրում են իրականացնել սպասված մեղրամիսը: Դերասանուհին ամուսնու` Մարզպետի եւ ընկերների հետ 12 օրով մեկնել է Արաբական Էմիրություններ.“Հեքիաթային ժամանակ ենք անցկացրել: Օրեր առաջ ենք վերադարձել, բայց մտքերով դեռ այնտեղ եմ”:

Մարիամ Շահինյանն` ամուսնու հետ


Նրա խոսքով` ճամփորդության ընթացքում սուր զգացողությունների պակաս չի ունեցել.“Ամեն մի օրը նոր արկած էր, բայց երբեք չեմ մոռանա, թե ինչպես վախից լացեցի “Ferrari World”-ում աշխարհի ամենաարագ` 370կմ/ժ արագությամբ ամերիկյան ոլորաններից մեկը նստելուց հետո: Պարզապես քարացել էի, անգամ չէի կարողանում գոռալ, իսկ վերջում չկարողացա արցունքներս զսպել:)”:

Մարիամ Շահինյանը


Ուղեւորության ժամանակ զույգը ծանոթացել է մի աղջկա հետ, որն էլ նրանց ուղեկցել է Աբու Դաբիի եւ Դուբայի ժամանցի վայրեր.“Սվետլանան մեզ տրամադրեց իր գրեթե ողջ ժամանակն ու էներգիան: Շատ լավ առիթ է նրան շնորհակալություն հայտնելու, հիմա նման մարդիկ շատ քիչ են, բայց, փառք Աստծո, դեռ կան”:

Մարիամ Շահինյանն ամուսնու հետ այցելել է “Ferrari World”


Մարիամն Էմիրություններում տպավորվել է զբոսաշրջիկների հանդեպ դրական վերաբերմունքից եւ մարդկային փոխհարաբերություններից.“Բոլորը շատ հարգալից ու հյուրընկալ էին: Ուղղակի հիացած եմ, թե ինչպես էին տեղացիները սիրում իրենց քաղաքը, մաքուր պահում ամեն մի անկյուն` կատարելության հասցնելով այն: Կարծում եմ` շատ բան ունենք նրանցից սովորելու: Նաեւ տպավորված եմ Սաֆարիով. անիրական գեղեցկություն էր: Գրեթե չկար այնպիսի երեւույթ, որն ինձ դուր չգար, իրոք չեմ կարող մտաբերել մի բան, որը չեմ հավանել”:

Խոսելով աշխատանքային նորություններից` դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ դադարից հետո նոր կերպարներ կմարմնավորի, սակայն այդ մասին կտեղեկացնի միայն դերերի վերջնական հաստատումից հետո:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW