×


Մարիամ եւ Արթուր. «Մեր սիրո պատմությունը»

BRAVO-ն ու շոումեն Արամ Մելիքյանը որոշել են թեթեւացնել այս տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամուսնանալ պատրաստվող զույգերի հոգսը՝ հայտարարելով «Մեր սիրո պատմությունը» շարադրությունների մրցույթ, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Ստորեւ ներկայացնում ենք Մարիամի եւ Արթուրի սիրո պատմությունը:

--

Մարիամ. Որտեղի՞ց սկսենք: Երեւի այն օրից, որ ծանոթացանք մեր ընդհանուր ընկերոջ միջոցով՝ ինչպես բոլոր անհետաքրքիր պատմություններում: Սակայն շարունակությունը խոստումնալից է: Այնուհետեւ շատ մտերմացանք, քանի որ ես անպայման ուզում էի, որ Արթուրի նման բարի եւ լավ մարդը դառնա իմ ամենամոտիկ ընկերուհու կյանքի ընկերը: Եվ ինչպես հոգատար ընկերուհի եւ աղջիկ, գործի դրեցի բոլոր հնարավորություններս, որպեսզի հասցնեմ գործը մինչեւ հարսանիք:


Արթուր. Իսկ ես, ինչպես իսկական ջենթլմեն, պատասխանում էի նրա բոլոր զանգերին եւ մտա նրա ստեղծած ահավոր խաղի մեջ՝ չնկատելով՝ ինչպես սիրահարվեցի նրա՝ այդ հնարամիտ եւ անկրկնելի տեսակին: Ինձ չեր խանգարում իր հորինած սցենարը, ես ել գրեցի իմ սցենարը, որովհետեւ ժամանակի հետ իր գրածը չհովանավորվեց իմ կողմից: Ինչպե՞ս պատրաստեմ ձվածեղ, ինչպե՞ս միացնեմ լվացքի մեքենան, ուզում եմ գնալ թեյ խմելու՝ այս բոլոր հարցերում օգնում էր ինձ նա: Եվ ահա...

Արթուր Մկրտչյանը եւ Մարիամ Դանիելյանը


Մարիամ. Եվ ահա, չգիտեմ էլ ինչպես, համաձայնեցի թեյի գաղափարին: 2013 թ. դեկտեմբերի 15-ին ես գնացի նրա հետ թեյ խմելու: Չհաշված, որ սառույցի պատրվակով բռնեց ձեռքս եւ, միեւնույն է, Կարապի լճի աստիճաններից գցեց ինձ, ես այդ օրը նրա հարցին, թե կդառնամ իր ընկերուհին, պատասխանեցի՝ ԱՅՈ:

Արթուր. Նրա «Այո» պատասխանից հետո լցվեց կյանքս ամենօրյա բարձր ծիծաղով, խենթ գաղափարներով եւ… Առաջին ռոմանտիկ կինոդիտում. գնացինք «Մինիոն» մուլտֆիլմը դիտելու: Ես ամբողջ ժամանակ նրան էի նայում, իսկ նա՝ էկրանին: Այդ աղմուկի մեջ նրա ականջին շշնջացի՝ «Մար, սիրում եմ քեզ»: Հանկարծ լռություն տիրեց եւ փոխադարձ լսվեց popcorn-ի խրթխրթոցը: Մար...

Մարիամ. :) :) :) Արթուրի հետ կյանքս հեշտ ու ուրախ էր դարձել. նա միշտ ուներ մեր ուրախ օրվա ծրագիրը: Մեզ միասին այնքան հետաքրքիր էր, որ հեռախոսը նույնիսկ ժամի համար էլ պետք չէր: Այդ իսկ պատճառով հաճախ կորցնում եւ գտնում եինք մեր բջջային հեռախոսները:

Արթուր. Մարիամը ստիպում էր, որ առավոտն արթնանամ ժպիտով ու նոր գաղափարներով: Միշտ շտապում էի գործից հետո արագ գնալ եւ նրան տեսնել... Հաղթահարելով մեծ դժվարություններ՝ ոչնչի առաջ կանգ չէինք առնում: Եվ ահա, 2016թ.: Նորից դեկտեմբերի 15-ին ես Մարիամին հրավիրեցի ռեստորան՝ նշելու մեր ընկերության 3-ամյակը:

Մարիամ. Ռեստորանում հանկարծ Արթուրը դուրս եկավ, եւ նկատեցի՝ ոչ մի մարդ չկա: Միացավ մեր սիրելի երգը («Photograph», Էդ Շիրան): Ես  նայում էի շուրջս...

Մարիամ Դանիելյանը եւ Արթուր Մկրտչյանը


Արթուր. Իսկ այնտեղ միայն տեսախցիկներ էին, որ տեղադրել էի ես: Մտա ներս, մոտեցա նրան, սեղանին դրեցի մի մեծ արկղ՝ ասելով, որ իր նվերն է:

Մարիամ. Այնքան մեծ էր արկղը, մտածեցի՝ խաղալիք է: Բացեցի, եւ փուչիկներ բարձրացան վերեւ... Նա հանեց ինչ-որ փոքր տուփ, բացեց եւ... «Կդառնա՞ս իմ կինը»… Դրսում ձյուն էր, իսկ ներսում թռնում էին փուչիկները, հնչում էր իմ սիրելի երգը, դե, ի՞նչ ունեի մտածելու: Ես կայացրի իմ կյանքի ճիշտ որոշումը եւ 2-րդ անգամ նրան ասեցի՝ ԱՅՈ:

Արթուր. Եվ թե ինչ նոր արկածներ կլինեն նրա 2-րդ ԱՅՈ-ից հետո, չգիտեմ, բայց գիտեմ, որ հոկտեմբերի 22-ին ամուսնանում եմ ամենաչքնաղ ու ուրախ աղջկա հետ:

Եվ  թե ինչ է սերը, կասենք, որ այն քաղցր է: Սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, իրենը չի որոնում, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համբերում է, ամեն բանի համար հույս ունի: Սերը երբեք չի վերջանում: Շնորհակալություն:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին