BRAVO.am-ը շարունակում է սիրային բլից-զրույցները: Այս անգամ սիրո մասին իր պատկերացումներով կիսվել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով հանրությանը հայտնի է «Բացիր աչքերդ» սերիալից:
Սերն այս անհասկանալի աշխարհում ապրելու միակ բացատրությունն է: Սերը կյանքի սկիզբն է. ինչպես մենք ենք ծնվել սիրո արդյունքում, այնպես էլ մեր կյանքում հայտնված սերն է մեր կյանքին նոր սկիզբ տալիս: Սերը մի երեւույթ է, որտեղ ուղեղն անցնում է երկրորդ պլան, սերը միշտ եղել է եւ կմնա կյանքի շարժիչ ուժը:
Սիրել՝ նշանակում է ապրել: Հիշեցի Բրոդսկու խոսքերը` «Միասին այնքան երկար ապրեցինք, որ հունվարի 2-ը նորից երեքշաբթի է»:
Չկա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են ձյան փաթիլների, որոնք տաքությունից եւ ջերմությունից հալվում են:
Մարիամ Ալեքսանյանը
Սիրո իմ եղանակը ձմեռն է, երբ սիրելիդ մոռացնել է տալիս օրվա ցուրտը, սառնությունը, սեւն ու սպիտակը դարձնում է գունավոր եւ տաք:
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մաքրությունն ու հոտը, վանել` թափթփվածությունը:
Տղամարդը պետք է լինի անկանխատեսելի:
Կյանքն առանց սիրո… Չկա կյանք առանց սիրո, չկա շունչ առանց սիրո: Կա միայն սեր, սեր, սեր եւ Կոկա-կոլա:):
Երբ սիրում ես` վայելում ես, ուզում ես այդ սերը գրկել, բաց չթողնել, պինդ սեղմել քեզ, որ չկորցնես:
Հանուն սիրո պատրաստ եմ ներել:
Չեմ ուզում մտածել՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը, բայց պետք է անպայման ավարտած լինի «Ինչպես դիմանալ Մարիամին» ֆակուլտետը:
Սիրած էակի կողքին արթնանալը չգիտեմ՝ որն է:
Սերը բոլոր գույների միախառնումն է` ամենատաք ու վառ, ամենանուրբ ու հանգիստ:
Մարիամ Ալեքսանյանը
Մինչ ամուսնանալը պետք չէ:):
Իմ առաջին համբույրը անբացատրելի եւ անհասկանալի էր:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է շուտ ամուսնանալ:):
Առաջին ժամադրությունը պետք է լինի այնպիսին, որ համաձայնեմ երկրորդին գնալ:
Երբ սիրում ես, «պետք» բառը չպետք է լինի:
Տղաներին դուր է գալիս իմ ակտիվությունը, էներգիան, անկեղծությունը:
Կամուսնանամ, եթե սիրեմ:
Չեմ սիրում տղաների, ովքեր ուղղակի ճոխ-ճոխ խոսում են, եւ դու խլանում ես աշխարհի հանդեպ, եւ երբ լռում են, հասկանում ես, որ ականջները պետք են միայն աչքերից հետո:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: