×


Մարիամի եւ Գոռի կյանքը հայտնի վեճից հետո

2018-ը ճակատագրական էր Մարիամ Ալեքսանյանի եւ Գոռ Համբարձումյանի կյանքում: Հենց անցնող տարում նրանք հանդիպեցին, սիրահարվեցին, կառուցեցին իրենց մտերմիկ հարաբերությունները, որոնք հաճախ աչքի են ընկնում նաեւ վեճերով: Թե ով է ադրենալին ստանում այդ վեճերից, ինչ նվաճումներ գրանցեցին անցնող տարում, դերասանները պատմել են BRAVO.am-ին, նաեւ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

«Հանդիպեցինք իրար»

Մարիամ. 2018-ն ինձ համար ամենաանկանխատեսելի, ամենաբացառիկ, ամենա- ամենա տարին էր: Չեմ ուզում ճոխ բառեր ասել, որովհետեւ շատ քիչ բառեր եւ նախադասություններ կան, որոնք արժեք ունեն: Մենք քայլով ցույց կտանք, որ 2018-ը իմ եւ Գոռի համար ամենատարին էր: Աստված տա, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ չեն գտել իրենց երջանկությունը, գտնեն 2019-ին:
Գոռ. Անձնական առումով 2018-ը շատ լավ շրջան էր, քանի որ հանդիպեցի իմ կյանքի սիրուն: Շնորհակալ եմ, Մարիամը հուշում է նաեւ, որ երջանիկ եմ:): Ապրի Մարիամը՝ ճիշտ պահերին ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


«Երկուսս էլ շատ ենք փոխվել»

Մարիամ. Անձնական եւ մասնագիտական ձեռքբերումների տարի էր: Հուսամ՝ ավելի մեծ հաջողություններ կունենամ գործում. սրանք դեռ փոքր քայլեր են: Բայց այս տարի ես սովորեցի լինել համբերատար: Չգիտեմ, երեւի երբ իմ կյանքում հայտնվեց Գոռը, իմ մեջ շատ բան փոխեց: Իրոք, երկուսս էլ շատ ենք փոխվել, ամենակարեւորն այն է, որ մարդիկ իրար հետ են անում քայլեր, ոչ թե մեկը մյուսին ուղղորդում է:

Գոռ. Շնորհակալ եմ անցնող տարուց, շատ լավ եւ բեղմնավոր տարի էր նաեւ ստեղծագործական կյանքում. նկարահանվեցի տարբեր նախագծերում, թատրոնում եւս մեծ զբաղվածություն ունեի:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


«Խաղաղություն եմ ուզում»

Մարիամ. Մենք երջանիկ ենք այնքանով, որ ունենք իրար, հրաշալի ծնողներ: Եվ դա ամենակարեւորն է: Այն վեճերը, որոնք մենք ունեցել ենք, անմիջապես մոռացել ենք, նեգատիվը միանգամից դուրս է եկել, իսկ ես ու Գոռն ապահովել ենք դրական էմոցիաները: 2019-ին ակնկալում եմ ունենալ ավելի խաղաղ եւ ներդաշնակ հոգեվիճակ եւ, իհարկե, ավելի ներդաշնակ հարաբերություններ, չնայած, որ ինձ վեճերն ավելի շատ են դուր գալիս, մի քիչ շատ էմոցիոնալ անձնավորություն եմ, եւ այդ վեճերն իմ ադրենալինի աղբյուրն են: Կապ չունի վեճերը կլինեն Գոռի, ծնողներիս, թե ընկերներիս հետ. իմ շրջապատում հենց այնպիսի մարդիկ են, որոնք ապահովում են իմ տոնուսը:):

Նաեւ խաղաղություն եմ ուզում, որովհետեւ 2019-ին եղբայրս զորակոչվում է բանակ: Աշխարհը խաղաղ կլինի միայն խաղաղ մարդկանց միջոցով: Ուզում եմ՝ բոլոր մարդկանց մեջ արթնանա այդ` թեկուզ քնած խաղաղությունը:
Գոռ. Մեր վեճերը չեմ հաշվել, բայց մի բան կարող եմ արձանագրել, որ ամեն վեճից հետո շատ շուտ ենք մոռանում այդ ամենը, քանի որ հաճելի պահերն ավելի են գերակշռում մեր կյանքում: Ուզում եմ, որ 2019-ը ընտանեկան համերաշխության տարի լինի:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


Անակնկալների մի պարկ

Մարիամ. Չգիտեմ՝ այս Ամանորին անակնկալների ինչ պարկ է ինձ սպասվում: Նախնական տվյալներով՝ Ամանորը կնշեմ տանը` ծնողներիս եւ եղբորս հետ: Իսկ Գոռի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, գուցե ինչպես միշտ, մի բան մոգոնի:

Գոռ. Այս տարի եւս Ամանորը կնշեմ ընտանիքսի հետ՝ հուսալով, որ հաջորդ տարի արդեն իմ ընտանիքը կունենամ: Մարիամին անակնկալ չեմ անելու, բայց Մարիամն ինձ համար անակնկալ երեւի կպատրաստի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք Jean-Paul Existential սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին