Մարինա Թագակչյանն ապրիլի 29-ից երկու երեխայի մայր է։ BRAVO.am-ը հայտնել է երգահան-հաղորդավարուհու երկրորդ դստեր լույս աշխարհ գալու մասին, այսօր էլ ներկայացնում ենք երկու ամսական Յանայի առաջին լուսանկարները։
Մարինա Թագակչյանը` դստեր հետ
Մարինան մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմել է, որ երկրորդ հղիությունից հետո հետծննդաբերական սթրեսի մեջ է եղել.«Քառասունք ասվածի ժամանակ ես զգացի, թե ինչ է նշանակում երկու փոքրիկ, երկուսն էլ` դեռ ծծակով. ֆիզիկապես չէի կարողանում համատեղել։ Նաեւ Եվայի խանդն էր դրսեւորվում, անգիտակցաբար վնասում էր, եւ անհնար էր դառնում փոքրիկին խնամելը։ Նա միեւնույն ժամանակ պաշտում է քույրիկին, անընդհատ համբուրում է։ Աստիճանաբար օրերս համակարգում եմ, որ առանց «զոհերի» անցնի»։
Ավագ դուստրը՝ Եվան, հուլիսի 9-ին կդառնա 2 տարեկան.«Մեծ աղջիկս երկու տատիկների առաջին թոռն է, միշտ ուշադրության կենտրոնում է, երես են տվել, բայց ինձնից վախենում է, որովհետեւ խիստ մամա եմ։ Շատ մարդամոտ երեխա է, չափից ավելի շատ է սիրում շփվել, լիդերության հատկանիշներն արդեն նկատում եմ։ Իսկ Յանան կազմակերպված հանգիստ բալիկ է, մեկ-մեկ այնպիսի խոժոռ հայացքով է նայում, որ բոլորս ակամա ենթարկվում ենք»։
Երկու ամսական Յանան
Երգահան-հաղորդավարուհին այժմ կարճատեւ արձակուրդում է, նախատեսում է աշնանը՝ նոր եթերաշրջանում, նոր ծրագիր վարել, բայց գործընկերոջ՝ Տիգրան Հարությունյանի հետ երբեմն վարում է տարբեր միջոցառումներ։ Նրա ամուսինը՝ Ալեքսանդր Քալանթարը, մասնագիտությամբ կինոօպերատոր է, սակայն այլ ոլորտում է աշխատում.«Մեդիադաշտը թողել է, համակարգչային կենտրոն է բացել, շատ լավ թիմով աշխատում են։ Նա օրվա մեծ մասն աշխատանքի է, երեխաներին խնամում եմ տատիկների օգնությամբ»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի արխիվից


×
11,192







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: