×


Մարինա Թագակչյանը կրկնակի մայր է դարձել

Մարինա Թագակչյանը կրկնակի մայր է դարձել: Երգահան-հաղորդավարուհու երկրորդ դուստրը ծնվել է ապրիլի 29-ին: Փոքրիկին ծնողներն անվանակոչել են Յանա: BRAVO.am-ի հետ զրույցում Մարինան ասել է, որ ամուսինը երեխային տեսել է լույս աշխարհ գալուց րոպեներ անց.«Աղջիկս եւս տեսավ, թեեւ երեխաների մուտքը ծնարան արգելված է: Երկար բարեխոսեցինք, ինձ ճանաչելով` հարգեցին եւ թույլատրեցին։ Եվան այնքան ամուր էր գրկել քույրիկին, պաչպչում էր ու ասում՝ «իմ կուկան է»։ Եվային շատ եմ նմանեցնում հայրիկին, բայց Յանան, կարծես, ավելի նման է։ Այնքան լավն է, շատ սիրուն է:)»։

Մարինա Թագակչյանը


Երգահանը նշել է, որ ծննդաբերությունը բարեհաջող է անցել, Յանան ծնվել է 3,2 կգ քաշով եւ 52 սմ հասակով.«Երկրորդ անգամ ֆիզիկապես ավելի հեշտ էր, բժշկիս շատ եմ վստահում։ Անկեղծ ասած, երկրորդ անգամ շատ էի ուզում տղա ունենալ, անգամ նեղվում էի, բայց նաեւ ուրախ էի, որ Եվաս քույր կունենա։ Դեռ ամուսնացած չէի, երազում էի տղաներ ունենալ, անպայման 3-րդ երեխան էլ կունենանք, բա մի տղա չունենա՞նք, առաջ Աստված»։

Ալեքսանդր Քալանթարյանը` դստեր հետ


Մարինան եւ նորածին Յանան շուտով ծննդատնից կգնան տուն.«Եվայի նույն իրերից, մահճակալից ենք գնել, որ տարբերություն չլինի։ Շատ ուրախ եմ, որ մեծ աղջիկս իր զգեստները դարակներից հանելիս ասում է, որ քույրիկինն է, նրան անվանում է Անյա։ Ամուսնուս ու աղջկաս ցանկությամբ ենք ընտրել Յանա անունը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Մարինա Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW